Բակային խաղեր

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Տևողությունը՝ շուրջտարյա

 Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Գործնագործ — город за город

Խաղացողները վիճակահանությամբ բաժանվում են երկու հավասար խմբերի. մի խումբը բադեր, մյուսը` որսորդներ (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը` խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:

ԽԱՂԻ ԿԱՆՈՆԵՐԸ : — Բադերին գնդակով կարելի է հարվածել ցանկացած ձևով, սակայն խփողն իրավունք չունի մտնելու շրջանագծի մեջ կամ տրորի շրջանագիծը: -Կարելի է խփել այն գնդակով, որը բռնված է օդից. գետնից վերցրած գնդակով չի կարելի խփել: Մի հարվածով խաղից դուրս է գալիս միայն մեկը:

Ինչ հատկություններ է զարգացնում. խույս տալու ունակություն, ցավին դիմանալու և ուրիշի մասին մտածելու ունակություն

 Փչացած հեռախոս

Խաղերի ընդմիջման ընթացքւմ խաղում ենք փչացած հեռախոս: Այս խաղը, կարծում եմ՝ գիտեք: Շարքի սկզբից լուր է ուղարկվում շարքի վերջ: Մինչև տեղ է հասնում, լուրն աղավաղվում է:

 Չուլխաղ

Հին Հայկական խաղ է: Խաղում են երկու մրցակից խմբերով։ Խաղում են տների տանիքներին կամ տափարակ բակում, որը պետք է է լինի 1.5-2 քառ մետր։ Խաղագետինին մեկ անկյունում  շեղակի գիծ են գծում, որը «բուն» է կոչվում։ Առաջին հերթին վիճակահնությամբ խմբերը ընտրում են երկու առաջնորդներ իրենց խմբերից: Նույն ձևով որոշվում է նաև, թե որ խումբն է առաջինը մտնելու «բուն», այսինքն պետք է մնա անկյունում՝ շեղակի գիծի հետևում։ Մյուս խումբը մնում է դրսում: «Բնից» դուրս է գալիս առաջին խաղցողը և մեկ ոտքի վրա ցատկելով սկսում է հետապնդել հակառակորդ խմբի անդամներին։ Միայն մեկ հետապնդող պետք է լինի։ Երբ հետապնդողը մեկնու — մեկին դիպչում է, այդ մեկը «թըս» է լիում ու դադարում է խաղալ։ Բայց եթե միոտանին հանկարծ վեր առած ոտքը գետին դնի, արդեն ինքն է «թըս» լինում և լքում խաղը։

 Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Չլիկդաստա, Կտափայտ
Խաղացողները պետք է ունենան դաստա՝ 40-60 սմ երկարությամբ կլոր, հարթ մակերեսով փայտի կտոր՝ զարկիչ և չլիկ՝ նույպիսի փայտ՝ մինչև 10 սմ երկարությամբ: Խաղահրապարակում ոչ մեծ փոս է փորվում՝ օբա: Խաղացողները բաժանվում են երկու թիմի, մեկը կանգնում է օբայի մոտ, իսկ մյուսը՝ քիչ այն կողմ: Առաջիններին կոչում են վերևիններ, երկրորդներին՝ ներքևիններ: Փոսի մոտից փոխանցողը, ձեռքը վերցնելով դաստան ու նույն այդ ձեռքի դաստակին դնելով չլիկը, վերև է նետում այն ու դաստայով հարվածում: Երբ ներքևիններին հաջողվում է բռնել չլիկն օդում, թիմերը փոխվում են տեղերով: Հակառակ դեպքում նրանք վերցնում են չլիկն ու փորձում դրանով դիպչել դաստային, որն այդ դեպքում հորիզոնական դիրքում դնում են փոսի վրա: Եթե ստացվում է դիպչել, ապա փոխանցող վերևինը լքում է խաղը, և նրա տեղը փոսի մոտ զբաղեցնում է այդ թիմի մեկ այլ մասնակից: Այդպիսով խաղից կարող են դուրս գալ բոլոր վերևինները. այդ դեպքում թիմերը փոխվում են տեղերով: Այս խաղն անվերջ կարող է շարունակվել և հաճախ ավարտվում է այն ժամանակ, երբ բոլորն ուղղակի հոգնում են:

Оставьте комментарий