Մասնակիցներ՝երկարացված օրվա ճամբարականներ
Վայրը՝ Ուսումնական Ագարակ
Իրականացման օրը՝ 20․04․23
Ժամը- 10.30
Նախագծի պատասխանատուներ՝ Աշխեն Թադևոսյան,Էդմոն Փաշինյան
Խնդիրներ՝
- Ամրապնդել ձիավարության հմտությունները
- Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս
- Տեղեկություներ ստանալ կենդանիների սնվելու, խնամքի հաճախականության մասին
- Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս
- Իիրականացնել ձիերի և մյուս կենդանիների խնամք
- Իրականացնել կենդանիների ճիշտ կերակրում
- Դպրոցից ավելացված սննդի ճիշտ և ժամանակին տեղափոխումը ագարակ
Նպատակ՝
- նպաստել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
- սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
- ստեղծել նպաստավոր պայման մարդ-կենդանի կապի ձևավորման և պահպանման համար
Ընթացքը՝
- անվտանգության կանոնները պահպանելով ուղևորվել դեպի ուսումնական ագարակ
- սովորողները անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
- ապա սովորողները ինքնուրույն խնամում և կերակրում են կենդանիներին
- Սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
- Ձիավարում ենք
Արդյունքը՝
- Մարդ-կենդանի կապի ձևավորումը և պահպանումը սովորողների մոտ:
- Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում: