Սեպտեմբեր

Իմ ամառը նախագիծ

Սեպտեմբերի 2_6-ը նախագծային ուսուցման շաբաթ․

«Իմ ամառը» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք սովորողներ

Տևողությունը՝ սեպտեմբերի 2_6-ը

Նախագծի նպատակը՝

Սովորողը առանց բառերի օգնության ներկայացնում է իր ամառը

Խնդիրները՝

  • զարգացնել մինջախաղային հմտությունները
  • անկաշկանդ արտահայտվելու՝ մարմնի լեզվով, կարողության զարգացում
  • տեսնելու և ընկալեու կարողության զարգացում

Ընթացքը՝

  • Սովորողը պատմում է, թե որտեղ և ում հետ է անցկացրել իր ամառը
  • ֆոտո և վիդեո նկարահանում
  • փորձում է նկարել իր պատմածը Paint ծրագրով

Արդյունքում՝ սովորողը ճիշտ կբեմադրի իրմիտքը, կսովորի անկաշկանդ արտահայտվել-ներկայանալ մեդիամիջավայրում, կտիրապետի նկարչական հմտություններին։

Արդյունքները կամփոփվեն դասավանդողի բլոգում

<<Բարձունքի հաղթահարում>> նախագիծ

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Բարձունքի հաղթահարումում» ուսումնահայրենագիտական ամենամյա նախագծերն իրականացնել կրտսեր դպրոցի դասարաններում:
Իրականացման տևողությունը՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում։

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) և անհատական աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:
Անհրաժեշտ գործիքները՝ թվային ֆոտոխցիկ,ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ և այլն:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

Ճամփորդը պետք է՝
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել, ծեփել
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
• Նախօրոք կազմած հարցաշարով հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել, ծեփել
• Ճամփորդության վերաբերյալ թողարկված նյութերին` տպավորությունների մասին կարծիք գրել

«Այց դեպի ուսումնական ագարակ,կենդանիների խնամք»

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք սովորողներ

Նախագծի նպատակը՝

Սովորողի մեջ սերմանել սեր աշխատանքի նկատմամբ,պահպանել իրեն շրջապատող տարածքի մաքրությունը, խնամել կենդանիներին։

Նախագծի խնդիրները՝

  • աշխատանքային հմտությունների և կարողությունների ձևավորում
  • կենդանիների հետ ճիշտ աշխատելու և խնամելու կարողության ձևավորում
  • կոլեկտիվ աշխատելու սովորության ձևավորում

Ընթացքը՝

Շաբաթական առնվազն 2-3 անգամ կատարել այց դեպի ուսումնական ագարակ, զբաղվել կենդանիների խնամքով՝ սանրել ձիերի բաշը, մաշկը խնամել, սովորել ձիերին սանձել, թամբել։

Լողափնյա աշուն

«Լողափնյա աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիքսովորողներ

Տևողությունը՝ սեպտեմբերի 1- ից հոկտեմբերի 31-ը

Նախագծի նպատակը՝

Սովորողներին նախապատրաստում և տրամադրում է նոր ուսումնական տարվա: Զարգացնում է լողալու հմտությունները, կոփում է մարմինը:

Ընթացքը՝

Սովորողները զգեստափոխվում են, մարզվում, ցնցուղով ցողվում, լողում և լողափնյա ընթերցումներ իրականացնում։

Оставьте комментарий