<<ԿԱՆՉ>> ռադիո

Վայրը՝ Արևմտյա դպրոց-պարտեզ

Մասնակիցները՝ Արեւմտյան դպրոցի և պարտեզի տարատարիք սովորողներ

Նպատակը՝ ներկայացնել Արևմտյան դպրոցի գործունեությունը պատումների տեսքով

Խնդիրները՝ ռադիոթողարկումներին պետք է մասնակցեն տարատարիք սովորողները,դասավանդողները։

Նյութերը կհրապարակվեն շաբաթական մեկ կամ երկու թողարկումով։

Պահանջները՝

  • Ռադիոն պետք է ունենա անվանում, լոգո (ստեղծված ռադիոյի պատասխանատուների կողմից)։
  • Ռադիոն վարողի/ստեղծողի բլոգում պետք է լինի էջ, որտեղ կհավաքվեն բոլոր հաղորդումները (կարող է առանձին բլոգ լինել)։
  • Հաղորդումները պետք է ունենան հրապարակման պարբերականություն, այսինքն՝ պետք է լույս տեսնեն շաբաթվա նույն օրը։
  • Հաղորդումները պետք է լինեն ո՛չ երկար, ոչ՛ կարճ՝ 3-5 րոպե։
  • Հողորդումը պետք է ունենա նախերգ (որը նաև կարող է պարբերաբար հնչել հաղորդման ընթացքում և պետք է հորինված-ստեղծված լինի պատասխանատուների և (կամ) կրթահամալիրի երաժիշտների համատեղ աշխատանքի արդյունքում)։
  • Պետք է ունենա հաղորդավար՝ հստակ խոսքով, ասելիքով, վերլուծությամբ։
  • Պետք է ունենա խմբագրություն՝ կազմված դասավանդողից (ծնողից) և սովորող(ներ)ից (կարող է լինել անհատական, եթե ընդհանուր դրույթներին, պարտադիր պայմաններին կհամապատասխանի)։
  • Եթե անհատական ռադիոն վարում է սովորողը, այն պետք է ուղղորդվի դասավանդողի կողմից, որպեսզի համապատասխանի պարտադիր պայմաններին։
  • Պետք է ունենա նախագիծ, որը նախօրոք ներկայացված լինի դպրոցի ղեկավարին (նախագծերի կրկնօրինակությունը կանխելու համար)։
  • Պետք է մոբիլ գործի։
  • Ներկայանա հաշվետվություններով (ամսական, ըստ ուսումնական շրջանների, տարեկան)։
  • Պետք է ձեռնարկի քայլեր՝ առավել լսելի լինելու համար (տարածի հաղորդումները սոցցանցերում, համագործակցային հանդիպումներ կազմակերպի-տարածի)։
  • Լինի նախաձեռնող (կազմակերպի հանդիպումներ, կլոր սեղաններ, հրավիրի ոլորտի մարդկանց)։
  • Լավ կլինի, որ ռադիոյի պատասխանատուն և անդամները հանդես գան հոդվածներով։

Արդյունքները տեսանելի կլինեն բլոգում և ենթակայքում։

Оставьте комментарий