Դեկտեմբեր ամսվա նախագծեր

Տևողությունը՝ դեկտեմբերի 1-25

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի առաջին դասարանի սովորողներ

ՈՒրախ Ամանոր

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ 1-5-րդ դասարաններումՏևողությունը՝ դեկտեմբերի 2-20

Նպատակը՝ նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

Խնդիրները՝

Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
Ստեղծել շնորհավորական բացիկներ
Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
Ընթացքը՝

Կամփոփենք  մեր ունեցած գիտելիքները ամանորյա տոնակատարության վերաբերյալ: Համացանցից կգտնենք ամանորյա հետաքրքիր ֆիմեր և մուլտֆիլմներ, կդիտենք ու կքննարկենք  միասին: Կսովորենք ամանորյա երգեր՝ ռուսերեն, անգլերեն լեզուներով:

Տեխնոլոգիա՝

Նախօրոք ընտրում ենք այն ամանորյա զարդը կամ խաղալիքը, որը պետք է պատրաստենք։ Պատրաստելու ենք նաև ամանորյա գեղեցիկ բացիկներ։

Անհրաժեշտ են՝ գունավոր թղթեր, մկրատ, կարկին, գունավոր ֆլոմաստերներ, սոսինձ, կոճակներ։

Оставьте комментарий