Ճանապարհորդություն դեպի Մաշտոցներ բարձրունք

Հայաստան։Փոքրիկ երկիր՝ լի առեղծվածներով ու գողտրիկ գեղեցկությամբ։
Սեպտեմբերի 14-ին, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիների հետ, հաղթահարեցինք Մաշտոցներ բարձրունքը։Տեսարանի գեղեցկությանը միանում էր նաև փոքրիկ մառուռը, որտեղ ճգնել է Մաշտոց անունով երեցը։

Մասնակից լինելով շատ արշավների, այս մեկը իր մասնակիցներով տարբերվում էր։Ա շակերտների փայլող հայացքները՝ իրենց առջև դրված խնդրի հաղթահարումից հետո։ Քննարկվող հարցերը միանգամայն տարբերվում են, որը հետևանքն էր տեղեկացված լինելու:

Մատուռում քահանան կատարեց օրհնության ծես, ինչին հաջորդեց սովորողների, որպես շնորակալություն՝ 《Հայր մեր》 հոգևոր երգը։

Յուրաքանչյուր ճամփորդութուն ամրացնում է ընկերությունն ու համախմբվածությունը: Այս ճամփորդությունը նաև բացահայտում ու նոր մուտք էր նոր սեբաստացիների համար։

2018-2019 ուսումնական տարին ճամփորդությունների համար համարում ենք բացված, իսկ առաջին բարձրունքը՝ հաղթահարված։

Оставьте комментарий