Հունվար ամսվա նախագծեր

Հունվարի 8-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

  • Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
  • մարմնամարզական նախագծերի
  • ձմեռային մարզական խաղերի
  • ազգագրական ձմեռային փառատոն
  •  «Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

    Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք ճամբարականներ

    Տևողությունը՝ հունվարի 10-31-ը

    Նպատակը՝ մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական ստուգատեսներին

    1. Նախապատրաստում մարմնամարզական ստուգատեսին 

    Ամենօրյա մարմնամարզության պարապմունքների կազմակերպում, որոնց արդյունքում սովորում ենք՝

    • Շարային վարժություններ
    • Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով. 1 ոտքով
    • Օղակի պտտում 30 վայրկյան
    • Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա,պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու:
    • Մարզական խաղերի կազմակերպում

           2. Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում․ Բնագիտական փորձեր

    • Ինչպե՞ս է ջուրը փոխում իր գույնը

    Վերցնենք 2 բաժակ ջուր և  կալիումի պերմանգանատ՝ марганцовка. зелёнка, որից  մեկական կաթիլ կաթուցիչով կաթացնում ենք մի  բաժակի մեջ, իսկ մյուս  բաժակի մեջ ` շատ քիչ մարգանցովկա։

    Հարցեր՝

    Ուշադիր նայիր ,թե ի՞նչ տեղի ունեցավ  ջրի հետ

    Ջուրը փոխե՞ց  իր գույնը, թե `ոչ

    Ի՞նչ տեսար, փորձիր բացատրել

    Նշիր փորձի ընթացքը, գրանցիր արդյունքները

    Ինչ ես կարծում , ջուրը կփոխի՞ իր գույնը , եթե նրա մեջ ավելացնես մուրաբա: Անպայման փորձիր ու կտեսնես, թե  ինչ կլինի:

    Իսկ հիմա հորինիր հանելուկներ ջրի մասին  և թող  ընկերներդ գուշակեն: Փորձիր հորինել նաև ասացվածքներ ջրի մասին։

    • Նարինջները

    Վերցրնեք 2 հատ նարինջ: Դրանցից մեկը դնենք ջրով լի ամանի  մեջ: Այդ նարինջը կսկսի լողալ   ջրում: Այն չի սուզվի: Երկրորդ նարինջը մաքրենք կեղևից և դնենք ջրով լի ամանի մեջ: Այն  անմիջապես կսուզվի:

    • Ինչպե՞ս է յոդը գույն տալիս

    Անհրաժեշտ նյութեր՝

    1 հատ կարտոֆիլ

    1 հատ խնձոր

    Ալյուր

    Ջուր

    Յոդ

    Փորձի նկարագրությունը

    Վերցնում ենք 1 հատ կարտոֆիլ և 1 հատ խնձոր: Կարտոֆիլը, խնձորը բաժանում ենք 2 մասի : Կարտոֆիլի վրա կաթեցնում ենք մի քանի կաթիլ յոդ: Անմիջապես կարտոֆիլի վրա առաջանում է  մուգ կապույտ հետք:  Կարտոֆիլի մեջ եղած օսլայի շնորհիվ տեսանք վառ կապույտ հետք : Յոդը կաթեցնում ենք  կիսած խնձորի վրա, կտեսնենք, որ առաջացավ ավելի բաց գույնի  հետք :

       Փորձ2

    Ալյուրը և  ջուրը խառնում ենք իրար և հետո ավելոացնում յոդը։Արդյունքնում մենք  կտեսնեքն գունավորված մասսա։

Оставьте комментарий